Ժամանակակից աշխարհում կանայք աստիճանաբար իրենց ներկայությունն ավելի զգալի են դարձնում բիզնեսի տարբեր ոլորտներում՝ հասնելով մեծ հաջողությունների: Շատերն իրենց ճանապարհը սկսում են հոբբիներից՝ ցույց տալով, որ հոբբին կարող է նաև եկամտաբեր լինել: «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամն է՝ կազմակերպում է «Women Talks» միջոցառումը, որը նպատակ ունի ներկայացնել բիզնեսի տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած կանանց, բացահայտել նրանց պատմությունները և ոգեշնչել կանանց՝ առաջ գնալ և չվախենալ փորձություններից:

Այս անգամ իրենց անցած ճանապարհը քննարկման մասնակիցներին ներկայացրեցին «Ami Shoes» ընկերության հիմնադիր Արմինե Խախամյանը, «Eat & Fit» առողջ սննդի սրճարանի հիմնադիր Անժելա Իլինիխը և առաջին մասնագիտացված «Գինու Ակումբ»-ի հիմնադիր Աննա Վարլամովան:

Ջերմ և ընկերական մթնոլորտում ընթացող քննարկմանը մասնկացում էին ոչ միայն բանախոսները, այլ նաև բոլոր ներկաները՝ իրենց հարցերով, կարծիքներով և առաջարկներով:

Առաջինն իր պատմությունը ներկայացրեց «Ami Shoes» ընկերության հիմնադիր Արմինե Խախամյանը, ով նշեց, որ կոշիկի սեփական ընկերություն ստեղծելու ցանկությունը եղել է միշտ, սակայն ամեն ինչ սկսվել է 2017թ.-ին: Չնայած սկզբնական շրջանում առաջ եկած դժվարություններին, ընկերությանը հաջողվել է լայն արձագանք գտնել և հասնել հաջողության: 

Զրույցը շարունակեց «Eat & Fit» առողջ սննդի սրճարանի հիմնադիր Անժելա Իլինիխը, ով պատմեց սրճարանի բացման ճանապարհին առաջացած փորձությունների, անհանգստության և վախի մասին՝ որ հնարավոր է՝ոչինչ չստացվի: Անժելա Իլինիխի խոսքով՝ քանի որ Հայաստանում առողջ սնվելու գաղափարը դեռևս այնքան էլ զարգացած չէ, վախ կար, որ սրճարանը կարող է դուր չգալ հայ հաճախորդներին և անհաջողության մատնվել: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ աշխատասիրությունն ու սեփական աշխատանքի նկատմամբ սերը հաղթահարում են ամեն ինչ:    

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Աննա Վարլամովան, ով կիսվեց իր պատմությամբ: Աննան Հայաստան է տեղափվել հինգ տարի առաջ: Գինիների նկատմամբ մեծ սերն ու այդ ոլորտում իր ունեցած գիտելիքները մարդկանց հետ կիսելու գաղափարն էլ նրան ոգեշնչել են Երևանում ստեղծել առաջին մասնագիտացված «Գինու Ակումբ»-ը յուրաքանրյուր ամիս իր դռներն է բացում գինու սիրահարների առաջ ևհնարավորություններ է ստեղծում գինի համտեսել և փորձառություն ձեռք բերել:

Միջոցառման վերջում բոլոր ներկաները հնարավորություն ստացան համտեսել Աննա Վարլամովայի առաջարկած գինիները, ինչպես նաև Անժելա Իլինիխի «Eat & Fit» սրճարանի խոհարարների պատրաստած ուտեստը: Մասնակիցներին սպասվում էր նաև հաճելիանակնկալ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կողմից՝ «Girl Code» գիրքը:

«Women Talks» նախագծի շնորհիվ կանայք հնարավորություն են ստանում կիսվել իրենց պատմություններով և օրինակ ծառայել բոլոր նրանց համար, ովքեր ունեն երազանքներ, սակայն վախենում են դրանք իրականություն դարձնել:


 

#womentalks #hostedbyIQOS