Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վատ է զգացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Նա պաշտոնական արարողության ժամանակ սկսել է ցնցվել։

Երբ երկու երկրների ղեկավարները լսում էին պետական օրհներգերը, Մերկելը մի քանի անգամ փոխել է ձեռքերի դիրքը և ուժեղ ցնցվել, հայտնում է REN TV հեռուստաալիքը:

Ավելի ուշ Անգելա Մերկելը լրատվամիջոցների հայտարարել է, որ վատ ինքնազգացողության պատճառը եղել է ջրազրկումը և շոգ եղանակը:

«Ես մի քանի շիշ ջուր եմ խմել և ինձ շատ ավելի լավ եմ զգում»,- հայտարարել է Մերկելը: