Չեխիայի բնակիչ, 85-ամյա մոտոցիկլիստ Իրժի Դուշկան ընկել է գնացքի ռելսերին և չի կարողացել վեր կենալ: Բարեբատաբար, նրան նկատել է անցորդը և վազել' փրկելու բայկերի կյանքը: Տղամարդուն հաջողվել է դուրս հանել Իրժիին գնացքի ժամանելուց վայրկյաններ առաջ:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 21-ին, բայց միայն վերջերս է Չեխիայի ոստիկանությունը հրապարակել տեսագրությունը: