ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 19-ի հերթական նիստում կայացած քվեարկությամբ:

Նախագիծը ստացավ 76 կողմ և 13 դեմ ձայն, 23 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց:

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ ՆաիրաԶոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը