ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ևս խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա կրկին անդրադարձել է Քննչական կոմիտեից ստացված 2-րդ ծանուցագրին, նշել, որ որևէ կապ չունի Աբովյանում տեղի ունեցած միջադեպի հետ: «Եթե գործը չբացահայտվեց, ուրեմն այն շինծու է և նպատակ է ունեցել ստվեր գցելու ընտրությունների վրա»,- նշել է Գագիկ Ծառուկյանը: