«Էվերտոն»-ի ֆուտբոլիստ Գիլֆի Սիգուրդսոնն ամուսնացել է «Միսս Իսլանդիա-2008»-ի հաղթող Ալեքսանդրա Իվարսդոտիրի հետ։

Հարսանեկան արարողությունը կայացել է Իտալիայում: Ֆուտբոլիստը հարսանիքից լուսանկարը հրապարակել է Ինստագրամի իր էջում:

«Շնորհակալութուն հարազատներիս այս ուրախությունը մեզ հետ կիսելու համար: Սա կյանքիս լավագույն օրն էր»,- գրել է ֆուտբոլիստը: