Այսօր երեկոյան տեղացած հորդառատ անձրևը ողողել է Գյումրիի փողոցները: Հատկապես լճակներ են գոյացել Անի կամ բոլորին հայտնի 58 թաղամասում, որտեղ Տրդատ ճարտարապետ փողոցում անգամ ավտոմեքենաները երթևեկել չեն կարողացել ու մնացել են ջրով լցված փողոցներում կայանած:

Գյումրեցիները սոցցանցերում լուսանկարներ են հրապարակել հորդառատ անձրևից ու կատակել, թե 58 թաղամասով անցնելու համար սուզանավ է անհրաժեշտ: Այս թաղամասում հորդառատ անձրևների ժամանակ իշտ էլ լճակներ են գոյանում, քանի որ ջրահեռացման ստորգետնյա համակարգ կառուցված չէ, իսկ եղածն էլ շահագործման ենթակա չէ։