Ինչպես գրում է Sputnik-ը, երեկ՝ կեսգիշերին մոտ, մեծ թվով ոստիկաններ են այցելել Ղուկասյան փողոցի 12-րդ շենք։ Շենքի բնակարաններից մեկում իրավապահները հայտնաբերել են 71-ամյա կնոջ դի, որի գլխին ավելի քան 10 ծակած վնասվածք է եղել, որոնք դանակի հարվածների հետևանք են։

Թոշակառուի մարմնի մասերին ևս բազմաթիվ վնասվածքներ են եղել։ Ըստ շենքում շրջանառվող լուրերի՝ իրավապահները մինչև լուսաբաց որոնում են սպանվածի 50-ամյա որդուն։ Ըստ նրանց տեղեկությունների՝ հենց որդին է սպանել մորը։

Ոստիկանները լուսադեմին բռնել են Երևանից վերադարձող տղամարդուն ու բերման ենթարկել։ Սպանված կինը ապրում էր որդու և դստեր հետ։

Դեպքի ժամանակ դուստրը տանը չի եղել։ Վերադառնալուց հետո նկատել է, որ երկար ժամանակ մայրը ննջարանից դուրս չի եկել, ուստի բացել է մոր ննջարանի դուռն ու տեսել այդ սարսափելի պատկերը՝ մոր արնաշաղախ դին։