Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour Զագրեբի մրցաշարին: Արոնյանի հետ լավագույնի կոչման համար պայքարեն նաև Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Դին Լիրենը (Չինաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Յան Նեպոմնյաշնին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ):

Զագրեբի մրցաշարը կմեկնարկի հունիսի 26-ին: