Այսօր առավոտից ադրբեջանցի ցանցահենները զանգահարում են ՀՀ քաղաքացիներին, հիմնականում ադրբեջանական +994 և Էստոնական +372 կոդերով հեռախոսահամարներով:

 

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր և ծրագրավորող Սամվել Հայրապետյանն այս մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում և հորդորել չպատասխանել միջազգային անծանոթ հեռախոսահամարների զանգերին:

 

Թեմային իր YouTube-ի էջում անդրադարել է նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ նրա նման զանգերի միակ վտանգն այն է, որ հնարավոր է՝ մեր քաղաքացիները հետ զանգեն այդ համարներով:

 

Մանրամասները՝ տեսանյութում: