Այսօր ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ԱԺ նիստում իր ելույթում հայտարարել էր՝ «Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը», նա նաեւ ասել էր, որ ՍԴ-ում երկու դատավոր կա:

 

Այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց, որ նոր Սահմանադրությամբ ընթացակարգն այդպիսին է, այսինքն՝ ՍԴ մնացած անդամները, բացի Արման Դիլանյանից, դատավոր չեն:

 

Հարցին՝ հնարավո՞ր է Սահմանադրության նույն դրույթը Հրայր Թովմասյանը այլ կերպ մեկնաբանի, Բաղդասարյանը պատասխանեց.

 

«Չեմ կարծում Վահե Գրիգորյանը համոզելու խնդիր ունի Հրայր Թովմասյանին: Ուղղակի Հրայր Թովմասյանը, լսելով Վահե Գրիգորյանի ելույթը, պիտի վաղը առավոտյան աշխատանքի չգնա, որովհետեւ ինքը հասկացավ, որ ինքն այլեւս ՍԴ-ի նախագահ չէ»:

Տեսանյութը' Shantnews.am-ի