ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, որպեսզի վերջինս տուգանի «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանին՝ «Գարդասիլ» պատվաստանյութի հակագովազդի համար։

Նշենք, որ Մարինա Խաչատրյանը բազմիցս հայտարարել է, որ «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառումը, իր չուսումնասիրված բոլոր կողմերով հանդերձ, ուղղակիորեն առնչվում է ազգային անվտանգության խնդրին, քանի որ պատվաստանյութը կիրառվում է հիմնականում վերարտադրողական տարիքի կանանց շրջանում: Իսկ որոշ տվյալների համաձայն` պատվաստանյութի կիրառումը հանգեցնում է անպտղության և այլ խնդիրների: