Վերջերս Գյումրիում գծանշումներ անելուց հետո քաղաքի բնակիչները նկատել են, որ գծանշումները կատարվել են անթույլատրելի հատվածում ու դրա դիմաց փարթամ թուփ կա:

 

 

Թե ինչպես աշխատանքի ընթացքում բանվորները չեն նկատել մոտ 2 մետր լայնությամբ թուփը, անհայտ է:

 

 

Լուսանկարը համացանցում հրապարակելուց հետո, դեղին գծանշումների հեղինակները ոչ թե ջնջել են սխալ գծանշումը, այլ լուծումը գտել են փարթամ թուփը կտրելու միջոցով: 

Լուսանկարները՝ Արամ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից։