Նախորդ օրը մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրից վտարել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանին:

 

«Պուտինը երկրից վտարել է գործարար Ռուբեն Թաթուլյանին» վերտառությամբ հոդվածը չի համապատասխանում իրականությանը և բացահայտ ապատեղեկատվություն է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց Թաթուլյանը, ով հերքեց լուրն ու հորդորեց լրագրողներին չգայթակղվել սենսացիոն վերնագրեր օգտագործելու հնարավորությունից և ցուցաբերել մասնագիտական բարձր ունակություններ: Ռուբեն Թաթուլյանը նշեց նաև, որ շարունակում է զբաղվել գործարարությամբ և նոր բիզնես ծրագրերի իրականացմամբ:

 

Մեր տեղեկություններով' Թաթուլյանը հիմա գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքի «Ռից Կառլտոն» հյուրանոցում' երկու նախարարի ընկերակցությամբ: