Թբիլիսիում հարձակվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը:

Նշվում է, որ նրանք փորձել են հարվածել հեռուստաալիքի թղթակցին և օպերատորին, երբ նրանք հարցազրույց էին վերցնում տուրօպերատորներից մեկի սեփականատիրոջից:

Նրանց փորձել է պաշտպանել ըներության կին տնօրենը, որից հետո հարձակվողները հեռացել են դեպքի վայրից: