Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 22-ին հանդիպում էր կազմակերպել պատանի ֆուտբոլիստների հետ, որոնք հանդես են գալիս տարբեր ակումբներում:

 

Պատանիների հետ Վանեցյանը նշել է աղջիկներից մեկի ծննդյան օրը:

 

ՀՖՖ նախագահն անձամբ երեխաների համար սենդվիչներ է պատրաստել և հյուրասիրել՝ ասելով, որ իր պատրաստած սենդվիչները համեղ են:

 

Հանդիպմանը Վանեցյանը եկել էր տիկնոջ և երեխաների հետ:

 

 

Տեսանյութը News.am-ի: