Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում «Սոկոլնիկ» մշակութային ու հանգստի համար նախատեսված այգում երեք երեխա ընկել է ատրակցիոնից։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքապետարանի առողջապահության բաժնին։

 

Միջադեպը տեղի է ունեցել «Կոլոբոկ» կոչվող կարուսելում։ Այգու ղեկավարությունն աշխատանքային խումբ է ձևավորել, որը պետք է ուսումնասիրի տեղի ունեցածի պատճառները։ Տեղի ոստիկանությունը ևս քննություն է իրականացնում։ Նախնական տվյալներով, կարուսելը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով երեխաները վայր են ընկել։