Զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան Վրաստան ժամանելու, իսկ քաղաքական գործիչները պետք է լուծեն խնդիրները: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Վրաստանում թռիչքները դադարեցնելու մասին:

 

«Իմ պատասխանը հետեւյալն է. զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան ժամանել մեզ մոտ, քանի որ նրանց շատ են սիրում Վրաստանը: Իսկ քաղաքական գործիչներն ու ղեկավարները պետք է գտնեն խնդրի լուծումը, որը դարձել էր տեղի ունեցածի պատճառը: Այս խնդրի լուծումը նշանակում է կրկին միավորել վրացական տարածքները: Սակայն դա չպետք է ազդի զբոսաշրջիկների եւ բնակչության վրա, չպետք է անդրադառնա խաղաղ իրավիճակի վրա, որն անկախ ամեն ինչից ձեւավորվել է Վրաստանում»,-հայտարարել է Զուրաբիշվիլին, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն: