Չեչնիայի Արտաքին գործերի նախարար Ջամբուլատ Ումարովը մեկնաբանել է Ռամզան Քադիրովի' «Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է» արտահայտությունը:

 

Ըստ Ումարովի' Չեչնիայի առաջնորդը ագրեսիայի միտում չի ունեցել:

 

«Ո՛չ Ռամզան Քադիրովը, ո՛չ ուժայինները... ոչ ոք առանց հրամանի ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ օգնելու որևէ մեկին»,- նշել է Ումարովը' Говорит Москва լրատվական գործակալության հետ հարցազրույցում:

 

Հիշեցնենք, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը իր միկրոբլոգում անդրադարձել էր Թբիլիսիում տեղի ունեցող դեպքերին:

 

«Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է: Ռուսաստանում ոչ պաշտոնական տվյալներով գրեթե մեկ միլիոն վրացի է ապրում: Մեր ժողովուրդները բարեկամության և միասնության դարավոր կապ ունեն»,- գրել էր Չեչնիայի նախագահը: