ԱԺ-ում այսօր քննարկվում է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Հիմնական զեկուցողը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դիմեց Լևոն Յոլյանին․

«Պարո՛ն Յոլյան, շատ տխուր տպավորություն ստացա Ձեր զեկույցից, մասնավորապես, երբ անդրադարձաք ԵԱՏՄ շրջանակում ունեցած Ձեր դժվարություններին։ Մի տեսակ անպաշտպանություն զգացի՝ Ձեզ վերաբերող։ Ասացիք 30 մլն դոլարի չբաշխման հետ կապված՝ Ղազախստանի կողմից հարց էր առաջացել, որի մասին ինչ-որ հարթակներում բարձրաձայնել եք, ապա դիմել ԵԱՏՄ դատարան։ Ուզում եմ հասկանալ՝ սա միակ դե՞պքն է այդ շրջանակում նմանատիպ պահվածքի, որտե՞ղ եք տեսնում խնդիրը, որ մինչև այժմ այդ հարցը չի լուծվել։ Արդյո՞ք բավարար եք օգտագործել այն հարթակները, որ կան, քանի որ ԱԺ-ում պրոֆիլային հանձնաժողով կա, որը կարող է որոշակիորեն սատար կանգնել Ձեզ»։

Պատգամավորին ի պատասխան՝ Յոլյանն ասաց․ ««Շնորհակալ եմ, որ ինձ համար այդքան ցավում եք, կարծում եմ՝ դրա կարիքը չկա»։

Յոլյանի պատասխանից հետո Վաղարշակ Հակոբյանը արձագանքեց․ «Պարո՛ն Յոլյան, Ձեզ սխալ թվաց․ ես չցավացի Ձեզ համար։ Ես ընդհանուր պրոցեսի վերաբերյալ մտորումներս կիսեցի։ Աստված չանի, որ այնպես լինի, որ ես ստիպված լինեմ ցավալ Ձեզ համար, դա պետք չի»։

Մանրամասները՝ տեսանյութում: