Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանն է:

 

Ռուսները մրցումային 3 օրերի ընթացքում նվաճել են 39 մեդալ' 19 ոսկե, 10 արծաթե, 10 բրոնզե: Երկրորդ տեղում 34 մեդալով Բելառուսն է. 10 ոսկե, 9 արծաթե և 15 բրոնզե: Եռյակը եզրափակում է Ուկրաինան 17 մեդալով' 5 ոսկե, 6 արծաթե, 6 բրոնզե:

 

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալով 15-րդ տեղում է: Հայ ասամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը' արծաթե և Արսեն Ղազարյանը' բրոնզե մեդալակիր: