ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:  Փոփոխությունների փաթեթն ընդունվեց ԱԺ հունիսի 25-ի նիստում:

Նախագծերին փաթեթին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 32 պատգամավոր:

Փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններից է եկամտային հարկի համահարթեցումը: Եկամտային հարկը կդառնա 23 տոկոս, ապա աստիճանաբար նվազելով կհասնի 20 տոկոսի: Նախագծով բարձրացվում է նաև վարկային կազմակերպությունների, գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքը: