Հունիսի 25-ին' ժամը 08:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արաբկիր զբոսայգում (Մալականի այգի)՝ կամրջի տակ, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել' 10:45-ին:

 

Այրվել են բուսածածկույթ (մոտ 1.5 հա) և նշված հատվածում գտնվող «Երևան Զիպլայն» ընկերությանը պատկանող պարան (մոտ 50 մ): Ժամը 12:21-ին փրկարարները «Արաբկիր» այգու մոտակայքում հայտնաբերել են հրդեհի մեկ այլ օջախ, որը մեկուսացվել է ժամը 12:40-ին, մարվել' 12:49-ին:

 

Այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ: