Վրաստանի ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մտանիեթի ոստիկանության և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները «Կազբեգի» սահմանային վերահսկիչ անցակետում, թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել են 1977թ. ծնված Հայաստանի քաղաքացի Ա. Խ-ին:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով' հունիսի 25-ին Դարիալի կիրճում սահմանապահ ոստիկանները ՀՀ մեկնող ավտոբուսում' երեխայի խաղալիքի' հերոսկուտերի մեջ, հայտնաբերել են 500 գրամ թմրանյութ, ենթադրաբար հերոին:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի առաջին մասով:

Ներքին գործերի նախարարության տվյալներով' հանցագործությունը նախատեսում է ազատազրկում' 6-ից 9 տարի ժամկետով:

Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։