Հղիության համար անհրաժեշտ պայմաններից են' բժշկական հետազոտությունը, սերմնազատման ճիշտ հաշվարկները և հոգեբանական տրամադրվածությունը: Բայց ամենակարևորը իհարկե ընթացքն է: Ինչպիսի՞ն պետք է լինի սեռական ակտը, որպեսզի դուք հասնեք հղիությանը:

 

Առաջինը' այն պետք է լինի կանոնավոր: Այսինքն պետք չէ ծախսել բոլոր ուժերը ակտիվ գործողությունների վրա միայն ձվազատման ժամանակ, աշխատեք զբաղվել սեքսով 2 օրը մեկ ամբողջ ամսվա ընթացկում: Ինչու՞: Եթե ընդմիջումները շատ երկար են (մեկ շաբաթից ավել), դա կարող է թերի սերմնաբջիջների կուտակման պատճառ հանդիսանալ, ինչի հետևանքով կարող է սկսվել թերի հղիություն (վաղ ընդհատում կամ իծնե թերհասություն): Նաև ձեռնպահ մնալը ազդում է շատ կարևոր ցուցանիշի'սերմնաբջիջների շարժունակության վրա: Սակայն խորհուրդ չի տրվում զբաղվել սեքսով ամեն օր, դա ազդում է սերմնահեղուկի որակի և չափի վրա:

 

Երկրորդը' դիրքը: Լավագույն դիրքը սեռական ակտի ժամանակ համարվում է միսիոներականը, այսինքն' տղամարդը վերևում: Այդ դիրքով ապահովվում է առնանդամի լավագույն մուտքը հեշտոց և սերմնաբջիջների արագ և հեշտ ներթափանցումը արգանդ: Սակայն, եթե արգանդի դիրքի շեղումներ կան, ապա լավագույն դիրքը ծունկ-արմնկային դիրքն է: Ընթացքից հետո ցանկալի է 10-15 րոպե պառկել փորի վրա կամ ծնկները ծալել, բարձ դնել մեջքի տակ:

 

Ամեն դեպքում հղիանալ ցանկացող կնոջը խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից հետո վազել և թռվռալ, առավեևս ցնցուղ ընդունել և ներլվացում անել: Ներլվացումը կարող է խախտել հեշտոցի նորմալ թթվայնությունը:

 

Սեքսի կարևորագույն մասը նրանից հաճույք ստանալն է: Զուտ մեխանիկական գործողությունները, որոնք ուղղված են արագ նպատակին հասնելուն, արագ կհոգնեցնեն ամուսիններին: Բժիշկները նույնպես պնդում են, որ կանանց օրգազմում հղիության հավանականությունը բարձրանում է օրգազմի ժամանակ, քանի որ արգանդի վզիկը կծկվում է և ասես ձգում է իր մեջ սերմնաբջիջները:

 

Եվ վերջում մի անգամ ևս հղիության հնարավոր ժամանակի մասին'կատարյալը' 2-3 օր ձվազատումից առաջ: Այն կարելի է հաշվարկել բազալ ջերմաստիճանի գրաֆիկի կամ հատուկ թեստերի միջոցով: Գիտնականները նաև պարզել են, որ ձվազատման ժամանակ աճում է կանանց սեքսուալ ակտիվությունը, դրա համար էլ լիբիդոի աճը կարելի է ընդունել որպես ձվազատման նշաններից մեկը:

 

Ինչու՞ է հղիության համար կատարյալ ժամանակը 2-3 օր ձվազատումից առաջ: Բանն այն, որ հեշտոցում սերմնաբջիջները կենսունակ են 3-7 օր, իսկ ձվաբջիջը հասունանալուց հետո միայն մեկ օր:

 

Նաև հաշվի առեք, որ առողջ կնոջ մոտ տարվա մեջ 1-2 շրջափուլի ժամանակ ձվազատում կարող է տեղի չունենալ: Անհանգստանալու և նյարդանալու կարիք չկա, ուղղակի շարունակեք փորձերը հաջորդ շրջափուլի ժամանակ: