Երևանի ավագանու այսօրվա նիստում երկար տարիներ փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած և այժմ էլ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման հարցի քննարկման ժամանակ շնորհակալություն հայտնեց այսօրվա ավագանուն և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին։ 

«Այս տարիների փորձառության առումով ես իմ շնորհակալությունն եմ հայտնում այսօրվա ավագանուն և Արթուր Մեսչյանին այս հարցը դեպի լիարժեք կարգավորում տանելու համար»,-ասաց Արեյանը։