Այսօր՝ հունիսի 26-ին, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանն, անդրադառնալով այն հարցին, թե ՀՀԿ-ի իշխանության օրոք նա եղել է պետաիրավական հարցերի հանձնաժողովում՝ որպես փորձագետ, այդ ժամանակ Մարտի 1-ի վերաբերյալ դիրքորոշում ինչո՞ւ չի հայտնել, ասաց, որ ինքը մինչ այդ բուռն ներգրավված է եղել քաղաքական գործընթացներում, իսկ իր հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է եղել։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ լրագրողը հետաքրքրվեց՝ եթե Վահե Գրիգորյանն ասում է, որ ստանձնում է դատարանի նախագահի լիազորությունները, բայց Հրայր Թովմասյանն է այս պահին նախագահի աթոռին, որևէ խնդրի դեպքում ՍԴ դիմելիս Կարապետյանն ո՞ւմ է դիմելու։ Վերջինս խուսափողական պատասխան տվեց, միայն ասաց, որ Սահմանադրության անցումային դրույթները վիճահարույց են, եւ անդամ-դատավոր եզրույթները դեռ պետք է բացահայտվեն։