Ռուսաստանաբնակ մի շարք հայտնի հայեր նկարահանվել են հոլովակում, որում հորդորում են արձակուրդներն անցակացնել Հայաստանում:

 

Այդ հայտնի հայերի թվում են դերասաններ Արմեն Ջիգարյանյանը, Արարատ Քեշյանը, Միշա Գալուստյանը, Comedy Woman-ի մասնակից Նատալյան Եփրիկյանը, երգչուհի Քրիստինա Սին, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը, հաղորդավարուհի Տանյա Գեւորգյանը, Ռուսաստանի հավաքականի կազմում սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը: Տեսանյութում նկարահանվել են նաեւ գիտնական Արթուր Չիլինգարովը, Comedy Club-ի հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանը:

 

Տեսանյութում ցուցադրվում են Հայաստանի տեսարժան վայրերը, մարդիկ, բնությունը: Ողջ տեսանյութը կազված է ռուս ընտանիքի օրինակով: Ցույց է տրվում, թե որքան լավ ժամանակ նրանք կարող են անցկացնել Հայաստանում: