Եղվարդցի 30 ընտանիք մի քանի օր է՝ անօթևան է մնացել։ Նրանք արդեն 3 օր է՝ կառավարության շենքի դիմաց հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վդովված եղվարդցիները պատմեցին, որ ուժայիննենը բռնի ձևով դուրս են հանել իրենց տներից, ստիպված են դրսում մնալ:

 

 

«Ես տունը չեմ եղել, աշխատանքից եկել-տեսել եմ՝ 16 տարեկան երեխուս ոստիկանները ծեծելով հանել են դուրս, քացով խփել, դուռը ջարդել են: Ի՞նչ գործ ունեն իրենք իմ աղջկա հետ»,- ասաց բնակիչներից մեկը: Մյուսները վստահեցնում են, որ նույն ճակատագրին են արժանացել:

Նրանք իրենց ընտանիքներով ապաստան են խնդրում վարչապետից, սակայն վերջինս դեռևս չի մոտեցել իրենց․ «Վարչապետի տեղակալն եկել-ասում ա՝ կարամ ձեզ մի ամսվա գումար տամ՝ դուրս գաք, դրանից հետո դուք տաք։ Ասում եմ՝ չեմ կարա, հիվանդ եմ, կինս հաշմանդամություն ունի, չենք կարող այդքան վարձ տալ»,- նշեց նա:

Նշենք, որ նկարահանումների ժամանակ բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացավ:

Տեսանյութերը՝ newspress.am-ի