Ազատության հրապարակում արդեն 13-րդ օրը հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Tert.am-ը «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց պարզել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը դեսպանի հետ ինչ է խոսել, սակայն վերջինս նշեց, որ տեղեկություն չունի, քանի որ զրույցի պահին նրանք միայնակ են եղել:

Լուսանկարը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից