Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց մանկապարտեզների հասանելիության և ծնելիության մակարդակի բարձրացման միջև կապը: 

Հունիսի 28-ին ելույթ ունենալով babycef.am տեղեկատվական հարթակի շնորհանդեսի շրջանակում՝ նախարարը նշեց, որ ժողովրդագրության տեսանկյունից անհրաժեշտ քանակի մանկապարտեզների առկայությունը նպաստում է ծնելիության մակարդակի բարձրացմանը, քանի որ տվյալ գործոնը ծնողներին օգնում է իրականացնել երեխայի խնամքի և դաստիարակության գործառույթները:

Մինչդեռ, Թորոսյանը խոստովանեց, որ Հայաստանում մանկապարտեզներում տեղերի պակաս կա, որը լրացնելու համար անհրաժեշտ է հարյուրավոր մանկապարտեզներ կառուցել:

Նշվեց, որ պետության կողմից քայլեր են ձեռնարևկվում տվյալ հարցի լուծման համար, այդ թվում նոր մանկապարտեզների ստեղծման միջոցով:

«Այս խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է», – վստահեցրեց Թորոսյանը:

Աղբյուրը՝ 168․am