ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ի ցերեկը և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:4

 

 

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

 

Երևան քաղաքում հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' նաև քամու ուժգնացում' մինչև 15-20 մ/վ արագությամբ:

 

Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: