ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալվել է Azatutyun TV-ի «Արվեստ» հաղորդաշարին: Նունե Սարգսյանն անկեղծացել է՝ երկար ժամանակ իր նկարչական ու երաժշտական ունակությունները թաքցրել է, հետո, սակայն, ընտանիքն ու մտերիմները քաջալերել են, որ նա հանրությանը ներկայացնի իր աշխատանքները:

 

«Ես կյանքում սիրում եմ մարտահրավերներ, և լավ դաշնամուր նվագելն այդ մարտահրավերներից մեկն է: Ես կռվում եմ դաշնամուրի հետ այնքան, մինչև որևէ ստեղծագործություն կատարելության հասցնեմ»,- պատմել է նա:

 

Նունե Սարգսյանը խոստովանել է՝ հանրությանն իբրև դաշնակահարուհի չի ներկայանա, նվագում է, սակայն միայն ամուսնու համար:

 

Իր հեղինակած մանկական գրքերի մասին խոսելով՝ նախագահի տիկինը նշել է.

 

«Բացի հեքիաթից, ուրիշ բաներ էլ եմ գրում, բայց համարձակվում եմ միայն հեքիաթներս հրապարակել: Կարծեմ երեխաների համար հեքիաթ գրելը հեշտ բան չէ, բայց ինձ թվաց տարիներ առաջ, որ ես կարողանում եմ հասկանալ, թե երեխաներն ինչի պահանջ ունեն, դա՝ մեկ: Երկրորդ՝ երեխաները պետք ունեն սովորելու, դա՝ երկու, և երրորդ՝ ես ասելիք ունեի երեխաներին, պատգամ ունեի, և երեխաները հենց դա են սովորում: Հեքիաթը պարզապես դրա մասին չէ, որ բարին հաղթում է, չարը պատժվում է, կամ՝ հակառակը»:

Մանրամասները՝ տեսանյութում: