Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու է Վլադիմիր Պուտինը թերմոսով ներկայացել G20-ի անդամ երկրների առաջնորդների պատվին կազմակերպված ընթրիքին:

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նա մշտապես թեյ է ըմպում այդ թերմոսից», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:

Ընթրիքից արված տեսանյութերում երևում է, որ Պուտինը խմում է սպիտակ թերմոսից: ՌԴ առաջնորդը տարբեր միջոցառումների ժամանակ հաճախ է օգտագործում այդ հատուկ թերմոս-բաժակը: