Սասեքսի դքսուհու արտաքին տեսքը հիացրել է սոցիալական ցանցերի օգտատերերին։ Մեգան Մարքլի ու նրա ամուսնու՝ արքայազն Հարրիի լուսանկարները հրապարակել են նրանց Instagram-յան պաշտոնական էջում։

 

Սասեքսի դուքսն ու դքսուհին դիտել են «New York Yankees» եւ «Boston Red Sox» թիմերի միջեւ բեյսբոլային հանդիպումը։ Թագավորական զույգի երկրպագուներին հիացրել է այն հանգամանքը, որ Մեգան Մարքլը ծննդաբերությունից երկու ամիս անց վերականգնել է իդեալական կազմվածքը։

«Ինձ բացատրեք՝ ինչպես Արչիի 37-ամյա մայրը 22 տարեկանի տեսք ունի»,- զարմացել է օգտատերերից մեկը։ «Մեգանն, իսկապես, գեղեցիկ է ու երջանիկ տեսք ունի։ Ես չեմ կարողանում պատկերացնել, որ հնարավոր է այդքան լավ տեսք ունենալ եւ հանրությանը ներկայանալ ծննդաբերությունից երկու ամիս անց»,- գրել է մեկ այլ օգտատեր։ Մյուսները նշել են, որ Մեգանը հյուծվածք տեսք չունի, իսկ նրա կազմվածքը շատ բնական է։