Աշխարհը շարժվում է «բնական ընտրության» մոդելով. հաղթում է ուժեղագույնը, վերանում է ցանկացած թույլ էակ։ Սա է բնության օրենքը' տեսակի պահպանության ու լավագույն որակների զարգացման համար։

 

Վերջին տասնամյակներում գիտության արագընթաց զարգացումը խախտել է բնության այս օրենքը։ Այսօր հիվանդն ու թույլը հավասար քայլում են առողջի ու ուժեղի կողքին, և երկիր մոլորակի բնակչության թիվը գնալով ավելանում է։

 

Շատ երկրներում արդեն չեն կարողանում կերակրել իրենց բնակչությանը և տեղի է ունենում միգրացիա, ծաղկում է արհեստական սննդի ստեղծման շուկան։ Շատերս ենք տեղյակ պոլիէթիլենից պատրաստված ձվի, մսի, հացի, բրնձի ու այլ սննդատեսակների մասին։

 

Երկիր մոլորակն ավելի շատ բնակչություն կարող է տանել, բայց այսօր այն կանգնած է CO2-ի, գլոբալ տաքացման, օզոնային շերտի դեֆեկտների հիմնախնդիրների առջև, որոնք անհանգստացնում են «աշխարհի տերերին»։

«Աշխարհի տերերը» հասկանում են, որ դրա պատճառը մարդկանց թվի անվերահսկելի ավելացումն ու տեխնոլոգիական աննախադեպ զարգացումն են։ Նրանք սկսում են միջոցներ ձեռնարկել այս պրոցեսներն իրենց ձեռքը վերցնելու համար։

 

Ծագում են «պատահական» պատերազմներ նախկինում եղբայրական պետությունների միջև։ Բուսնում են համաճարակներ' նոր, անհայտ հարուցիչներով, որոնք խլում են հազարավոր մարդկային կյանքեր։ Ավելանում է չբերությունը, նվազում են ամուսնությունները, բարձրանում է մահացության ցուցանիշը բոլոր տարիքային խմբերի մոտ։ Ավելի հաճախ ենք լսում արատավոր երեխաների ծննդյան լուրը։ Շատ հիվանդություններ երիտասարդանում են։ Ավելանում են դեղամիջոցների ու պատվաստանյութերի օգտագործման ցուցումները և նվազում է դրանց կիրառման տարիքը։ Լայն տարածում են գտնում թմրամիջոցները և սեռական շեղումները։

 

Երիտասարդները համոզմունք են ձեռք բերում, որ ընտանիք կազմելն ու երեխա ունենալը սխալ է ու սահմանափակում է իրենց ազատությունները։

 

Նրանց հավաքում և սովորեցնում են «իրավունք», «ազատություն», «սեռ», «հանդուրժողականություն» բառերն այլափոխված տարբերակով' փոքրիկ ռոբոտների նման նրանց դասավորելով «աշխարհի տերերի» ցանկալի ուղեգծի վրա։

 

Այս ամենը ստիպում է մարդկային ցեղին հետ գալ «բնական ընտրության» դաշտ, որտեղ միշտ հաղթում է ուժեղը. նա, ով խելացի էր, գրագետ ու չտրվեց այլոց մանիպուլյացիաներին, նա, ով առողջ էր, ու չվնասվեց դեղամիջոցներից և պատվաստանյութերից, նա, ով պատերազմի միջով անցավ ու չկոտրվեց, նա, ով չփոխեց իր սեռն ու համոզմունքները, նա, ով հոգեպես դիմագրավեց բոլոր արհավիրքներին։

 

Իհարկե, կան մարդիկ, ովքեր ունեն տարբեր ֆիզիկական արատներ, այդ թվում նաև՝ գենետիկ մակարդակով։ Սակայն, այդ մարդիկ, տեղյակ լինելով «աշխարհի տերերի» ծրագրերին, փորձում են ընտրյալ դառնալ' ծառայելով «բնական ընտրության» ծրագրին։ Նրանց չի կանգնեցնում անգամ պատկանելիությունը որևէ ազգին։ Նրանց միջից, հատուկ դասընթացների միջոցով, ջնջել են շատ բարոյական ու կրոնական արժեքներ։ Նրանք հավատում են, որ ընտրյալ են, սակայն մոռանում են, որ դավաճաններին, ազգություն ու պատմություն չունեցողներին բոլորն են արհամարհում. օգտագործելուց հետո նետում են պատմության գարշահոտ աղբանոցը' պիտակավորելով որպես «ազգի դավաճան»։

 

Ես հավատում եմ, որ հայ ազգն այն ուժեղ ու ընտրյալ ազգերից է, որը պետք է դիմագրավի այս բոլոր արհավիրքներին։ Նա պետք է շարունակի իր գոյությունը' չնայած ամեն կողմից ու ամեն օր տեղի ունեցող հարձակումներին։

 

Ես փորձում եմ իմ ուժերի ներածին չափով բացատրել, տեղեկացնել, տեղ հասցնել յուրաքանչյուր հայի այն վտանգնեի մասին, որոնք այսօր ողջ աշխարհն են պարուրել։

 

Ես նաև գիտակցում եմ, որ անզոր եմ «բնական ընտրության» առջև, և բոլոր այն մարդիկ, ովքեր ի զորու են հասկանալու իմ բարձրաձայնումները, իմ ահազանգերը, իմ կոչերը, կկարողանան դիմակայել։ Իսկ այն մարդիկ, ովքեր այդպես էլ «խուլ» մնացին, ցավոք, ընկան «բնական ընտրության» ու «աշխարհի տերերի» մսաղացի մեջ։

 

Ես հավատում եմ, որ իմ հայ ազգը հաղթանակած է դուրս գալու այս սարսափելի հորձանուտից։ Մնալու ենք քիչ, բայց ուժեղ։ Պատահական չէ, որ դարեր շարունակ հայի գենը փոփոխության չի ենթարկվել։

Պահպանե՛նք մեր ինքնությունը։

 

Մարինա Խաչատրյան