2008-2020 թթ. պետք է աղետի գոտուց տուժած 5396 ընտանիք ապահովվեր տանիքներով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, աշխատանքային 100 օրն ամփոփելիս ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ Նա նշեց, որ 2008֊2017թթ. ընթացքում բնակարանով ապահովվել է 4839 ընտանիք, պետական բյուջեից հատկացվել է 65 միլիարդ դրամ։

«2018թ. բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ և բնակարան է տրվել 44 ընտանիքի։ 2019թ. բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ և բնակարանով պետք է ապահովվի 60 ընտանիք Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերից»,֊ ասաց Վերմիշյանը։

Նրա խոսքով՝ կառավարության որոշումով մինչև 2020թ. պետական բյուջեից կհատկացվի 3 միլիարդ դրամ, որպեսզի աղետի գոտուց տուժած ընտանիքների բնակարանների խնդիրը մեկընդմիշտ լուծվի։