Սույն թվականի հունիսի 29-ին ԱՀ ոստիկանության քննչական վարչությունից գրություն է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ հունիսի 24-ին, Արցախի ԱԻՊԾ-ում ԱՀ քր. օր-ի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով հարուցված համապատասխան քրեական գործով պարզվել է, որ 2019թ. հունիսի 4-ին ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքում ծագած հրդեհի տարածման հետեւանքով, այրվել է ԱՀ Հադրութի շրջանի վարչական տարածքներից մեկի տեղամասում Հադրութ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Ս. Պ-ի կողմից վարձակալված 5 հա չափով գարու դաշտ՝ վերջինիս պատճառելով 760.000 դրամի համարժեք նյութական վնաս:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ 2019թ. հունիսի 6-ին ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքում, ծագած հրդեհի տարածման հետեւանքով այրվել է Հադրութի շրջանի բնակիչներ՝ 1970թ.ծնված Վ. Ա-ի մշակած 15 հա, 1979թ.ծնված Վ. Գ-ի մշակած 11 հա, 1968թ.ծնված Է. Մ-ի մշակած 10 հա, 1981թ.ծնված Ա. Գ-ի մշակած 5 հա գարու դաշտերը, ինչպես նաեւ ԱՀ Մարտունու շրջանի բնակիչ, 1963թ.ծնված Վ. Ա-ի մշակած 7 հա ցորենի դաշտը, պատճառելով համապատասխանաբար 2.565.000, 1.691.000, 1.710.000, 855.000 եւ 1.680.000 դրամի համարժեք նյութական վնաս:

Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: