Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության Ն զորամասում հուլիսի 1-ին տեղի է ունեցել Իլհամ Ալիեւի որդու՝ Հեյդար Ալիեւի, զորացրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել ՊԱԾ նորանշանակ տնօրեն Ալի Նաղիեւը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան: Հեյդար Ալիեւը պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել անցյալ տարի: