«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի զինծառայողների ծնողների հերթական՝ ավելի քան 500 հոգուց բաղկացած խումբն ուղևորվել է Արցախ:

Ավանդույթի համաձայն՝ հիմնադրամը հոգացել է ոչ միայն նրանց ուղևորափոխադրման հարցն ու ճանապարհածախսը, այլև առաջին անհրաժեշտության պարագաներով և սննդամթերքով բեռնված ծանրոցներ է ուղարկել զինվորներին: