Armeniasputnik.am-ի տեղեկություններով՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում: Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Բաշինջաղյան փողոցի տներից մեկը:

 

Ըստ փողոցի բնակիչների՝ երբ բժիշկները մտել են տուն, ինքնազգացողությունը վատացած 55-ամյա տղամարդուն օգնություն ցույց տալու, նա դանակով հարձակվել է բժշկի վրա՝ սպառնալով սպանել: Ներկաները բռնել են նրան ու խլել դանակը՝ կանխելով հնարավոր ողբերգական հետևանքները:

 

Բաշինջաղյան փողոցի բնակիչների խոսքով' այդ տղամարդը վերջերս ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում և չի բացառվում, որ նա չի գիտակցել, թե ինչ է անում:

 

Դեպքի մանրամասները պարզում են իրավապահները:

Աղբյուրը' Armeniasputnik.am