TripAdvisor-ի փորձագետները հավաքել են այն 10 քաղաքները, որտեղ կյանքում մեկ անգամ պետք է լինել:

Սրանք զարմանահրաշ են: 

Լիսաբոն, Պորտուգալիա

Միջնադարյան և մավրիտանական ճարտարապետության խառնուրդ է: 

Սիդնեյ, Ավստրալիա

Սիդնեյը զարմանահրաշ քաղաք է. այն բոլորին զարմացնում է իր բնությամբ և ազգային պարկերով: 

Բուդապեշտ, Հունգարիա

Բուդապեշտն ինչ-որ չափով Կիևն է հիշեցնում: Հիշեցնեմ, որ այն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության կրողներից է:

Բանգկոկ, Թաիլանդ

Այն միաժամանակ բուդդայական տաճարների և հրաշալի գիշերային կյանքի քաղաք է: Բացի այս ամենից՝ այն աշխարհի ամենաէժան քաղաքներից է: Գնումների համար իդեալական վայր է:

Քեյփթաուն, Հյուսիսային Աֆրիկա

Սա հանգստի համար եզակի վայր է, որն իր մեջ ներառում է երկնաքերեր, փայլուն ծով և անմարդաբնակ ծովափեր: 

Չիկագո, ԱՄՆ

Չիկագոն երկնաքերերի, բլյուզի և ջազի քաղաք է: 

Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ

Աշխարհում ավելի ֆուտուրիստական մեգապոլիս չկա, քան Դուբայը: 

Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Ռուսաստանի միակ եվրոպական քաղաքն է: Մոսկվայի համեմատ այստեղ կարմիր աղյուս չկա, սակայն նեոկլասիկական ճարտարապետությունն աննկարագրելի գեղեցիկ է:

Բարսելոնա, Իսպանիա

Այն շատ նորաձև, գեղեցիկ և հարմարավետ քաղաք է ծովի ափին:

Բուենոս Այրես, Արգենտինա

Այս քաղաքը հայտնի է որպես Հյուսիսային Ամերիկայի Փարիզ: Այն շատ հարուստ ճարտարապետություն ունի:

Ֆլորենցիա, Իտալիա

Քաղաք, որն ընկղմվել է անցյալում: Ֆլորենցիան քաղաք է թանգարաններ, պատկերասրահներ և տաճարներ սիրողների համար: