Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում բոլիվուդյան իրարանցում էր: Երկար ճանապարհորդությունից հետո վերջապես Երեւան ժամանեցին հնդկական հայտնի հեռուստասերիալների' «Մերժված»-ի ու «Թռիչքի» աստղեր Թինա Դատան, Ռաշամի Դեսային, Սպանդան Չատուրվերդին եւ Վիջաենդրա Կումերիան: Աստղերին Երեւանում դեռ երեկ էին սպասում, սակայն Մումբայում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով նրանց չվերթը հետաձգվել էր, ինչի արդյունքում «Մերժվածը» ֆիլմի դերասաններից երկուսը' Գուարավ Չոպրան եւ Մրունալ Ջային, Հայաստան ժամանեցին առավոտյան, իսկ մյուս դերասանները օդանավակայանում էին ժամը 16:35-ից:

 

Առաջինը, ինչ Երեւանում տեսան հնդիկ աստղերը, երկրպագուների ջերմությունն ու հուզմունքն էր, ինչը նրանց եւս ոգեւորեց: Շատերն իրենց սիրելի Իչայի նկարով շապիներ էին կրում:

Իչային մարմնավորող Թինա Դատան ինքն էլ խոստովանեց, որ անչափ ուրախ է նման վերաբերմունքի համար: «Իսկապես շատ էի սպասել հայ երկրպագուներիս հետ այս հանդիպմանը: Առաջին ագամ եմ Հայաստանում ու համոզված եմ' հրաշալի օր ենք անցկացնելու միասին: Հայերը շատ բարի ու համեստ մարդիկ են, աննկարագրելի է այն աջակցությունը, որը ստանում եմ հայ երկրպագուներիցս»:

Տապասիայի դերակատար Ռաշամի Դեսային էլ շնորհակալութուն հատնեց երկրպագուներին նվերների ու բարեմաղթանքների համար, այնուհետեւ նշեց. «Շատ ուրախ եմ, որ վերջապես Հայաստանում եմ: Վարդան Սարգսյանի հետ դեռ 2017 թ-ից էինք խոսում այստեղ գալու մասին: Մեր թռիչքը երկար տեւեց, Շարժայում էինք, բայց վերջապես ժամանեցինք: Չէի սպասում, որ Հայաստանում այսքան սիրում են մեզ, այս ճանապարհորդությունն էլ ինձ համար շատ անսպասելի էր, իսկ այս պահին ամենից շատ հանգստանալ եմ ուզում (ծիծաղում է)»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում