Արմավիրի Լուկաշին գյուղում որդին դանակահարել է հորը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով`Լուկաշին գյուղի տներից մեկում ընտանեկան վիճաբանությունը հանգուցալուծվել է դանակահարությամբ։ 40-ամյա որդին, հոր հետ վիճելու ընթացքում, վերցրել է խոհանոցային դանակն ու հարվածել ծնողի դեմքին ու ձեռքին։

Ընտանիքի մյուս անդամներն ու հարևանները միջամտել են ու խլել դանակը։ Համագյուղացիներն ասում են, որ սա առաջին դեպքը չէ, որ տղամարդն ագրեսիվ վարքագիծ է դրսևորում ընտանիքի անդամների հանդեպ, նաև ալկոհոլի հետ սեր ունի։ Հավաքվածներից ինչ-որ մեկը կատարվածի մասին տեղեկացրել է Արմավիրի ոստիկաններին, որոնք եկել են գյուղ ու հորը դանակով հարվածած տղամարդուն բերման ենթարկել։

armeniasputnik.am