Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերն ու կոյուղաջրերը լցվում են Սևան, իսկ մաքրման երեք կայանները միայն մաքրման մեխանիկական աշխատանք են կատարում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Գլոբալ տաքացումը, ջերմաստիճանը, վատ բնակլիմայական պայմանները նույնպես գործոններ են, որոնք ազդում են լճի վրա: Բայկալ լճում և Սև ծովում նույնպես կապտականաչ ջրիմուռներ կան: Սակայն նույնիսկ այս վիճակում Սեւանա լճի ջուրը պիտանի է խմելու համար»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե Սևան ազգային պարկի տնօրենը Սևանա լճից ջուր խմեց և հայտնվեց հիվանդանոցում, նախարարն ասաց. «Ինչքան ես գիտեմ, չի հայտնվել: Ինֆորմացիոն հոսքերով միգուցե այդպես էր, բայց չեմ կարող ասել, կարծում եմ՝ չի հայտնվել»: