Չկա ՀԱՊԿ անդամ երկրների նախարարների խորհրդի որևէ նիստ, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկված չլինի: Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում այս մասին նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հաշվի առնելով ղարաբաղյան կոնֆլիկտի չկարգավորումը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում սպառնալիքների կանխարգելման, լարվածության թուլացման ուղղությամբ:

«Ես չեմ հիշում նախարարների խորհրդի որևէ նիստ, որ այդ հարցը քննարկված չլինի: Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ընդունել ենք մի քանի հայտարարություններ տարբեր մակարդակներով: Գրեթե ամեն տարի տարբեր իրավիճակներով պայմանավորված ընդունվում են համապատասխան հայտարարություններ»,- ասաց Վալերի Սեմերիկովը: