Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի անունները:

Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը 6-ն է, սակայն ներկայացված են 5-ի անունները:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել են Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., Վայոց ձորի մարզ) և Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ):

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Արարատի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա:

Ավելի վաղ ԱԻն-ը ներկայացրել էր նաև վթարից տուժածների անունները: Տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն.Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս.Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ.Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա.Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ.Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: