Հուլիսի 5-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 31-ամյա մի տղամարդ պահում եւ օգտագործում է «Մարիխուաննա» տեսակի թմրանյութ, նաեւ իր տան բակում կանեփ է աճեցնում:

Նույն օրը, ժամը 10.00-ին, տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է տարբեր երկարության կանեփի մշակված բույսի 68 թուփ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի ցողուններ են եւ աճեցրել է ինքը, հետագայում օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: