Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան' 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 20-25 մ/վ:

Երևանում ևս հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։