Հուլիսի 8-ին՝ ժամը 14:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են «Mercedes Viano» (վարորդ' Լ.Ա.) և «Opel Astra J» (վարորդ' Գ.Հ .) մակնիշների ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (ՌԴ քաղաքացի Ա.Խ.-ն, ծնված 1993 թ.) տեղում մահացել է: Այլ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: